14-10-2026
Միջին բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացումը կարևոր նշանակություն ունի որակյալ բուժօգնության համար։
Այս նպատակով «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնում անցկացվեց միջին բուժանձնակազմի համար նախատեսված կոնֆերանս՝ ԱՄՆ-ից ժամանած Մարիանա Հեսի գլխավորությամբ, ով հանդուսանում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանական հիվանդանոցի ներհիվանդանոցային կրթության ծրագրերի ղեկավարը:
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին միջին բուժանձնակազմի աշխատանքի արդյունավետ կազմակերպման նրբությունները, փոխանակվեցին մասնագիտական գիտելիքներով և փորձով։ Նման հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, քանի որ բուժկենտրոնը կարևորում է տեղեկատվության և մոտեցումների արդիականությունն ու միջազգային թարմացումների հետ համահունչ լինելը: