24-11-2023
«Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն, ինտերվենցիոն սրտաբան Խաչիկ Համբարձումյանը նոյեմբերի 15-17-ը Իտալիայի Միլան քաղաքում մասնակցել է «Ընդհանուր անանցանելիության և բիֆուրկացիայի միջամտություններ» (TOBI - Total occlusion and bifurcation interventions) կոնֆերանսին։ TOBI կոնֆերանսի առաքելությունը բարդ կորոնար միջամտություններ կատարելու հմտությունների զարգացումն է բիֆուրկացիայի և CTO վնասվածքների դեպքում (complex coronary procedures in bifurcation and CTO lesions)։ Քննարկելով ժամանակակից մոտեցումները և տեխնիկական նորարարությունները՝ ուսուցումը տեղի է ունենում իրական դեպքերի օրինակներով, ապահովելով մասնակիցներին համաշխարհային փորձագետների կողմից թեմայի շուրջ տեսական և պրակտիկ գիտելիքներով։