Logo

Մեր մասին

«Բեսթ Լայֆ» հայ–ճապոնական Բժշկական կենտրոնը հիմնադրվել է 2019 թվականին։ ԲԿ–ում աշխատում են փորձառու և որակավորված մասնագետներ, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են աշխարհի առաջատար բժշկական կենտրոններում։

Մանրամասն

«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը համալրված է "Գե" ընկերության կողմից իր սերնդի լավագույն համակարգչային տոմոգրաֆով ՝ 64 շերտանոց պարույրով: Այս ժամանակակից սարքավորումները, որոնք հիմնված են բարձր տեխնոլոգիաների վրա, թույլ են տալիս ստանալ իդեալական որակի պատկերներ և իրականացնել ճշգրիտ ախտորոշում: Համակարգչային տոմոգրաֆիան ախտորոշման ամենաժամանակակից մեթոդներից մեկն է, որը հիմնված է ռենտգենյան ճառագայթման վրա: Ստացված տեղեկատվությունը, հետագայում անցնելով համակարգչային մշակում, ստեղծում է օրգան-համակարգերի ամբողջական պատկեր՝ թույլ տալով տարբերակել օրգանների անատոմիական և ֆիզիոլոգիական փոփոխությունները: Համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով հնարավոր է հայտնաբերել գլխուղեղի, կրծքավանդակի և որովայնի խոռոչի օրգանների, հետորովայնային տարածության և փոքր կոնքի, անոթների, ԼՕՌ օրգանների, ոսկորների և հոդերի, ինչպես նաև ողնաշարի բազմաթիվ ախտաբանական փոփոխություններ: Անհրաժեշտության դեպքում ախտորոշումը հաստատելու նպատակով հետազոտությունն իրականացվում է կոնտրաստային միջոցի կիրառմամբ:

Ներկայումս հեմոդիալիզի բաժանմունքը երկրում առաջատարներից մեկն է: Բաժանմունքը հագեցած է միջազգային ստանդարտներին համապատասխանող հեմոդիալիզի համակարգերով: Հեմոդիալիզի սարքերը ապահովում են բուժման բարձր ստանդարտներ, լավացնում հիվանդների կյանքի որակը: Wesley համակարգերը ապահովում են որակյալ թերապիան, հեմոֆիլտրացիան, որը ներկայումս համարվում է երիկամային փոխարինող թերապիայի առավել արդյունավետ մեթոդ:

Պոլիկլինիկա

Բեսթ Լայֆ ԲԿ-ին կից գործող պոլիկլինիկան իրականացնում է 0-18 և 18-ից բարձր անձանց հավաքագրում և իրականացնում պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում պետական պատվերով հաշվառված քաղաքացիների համար:

Մանրամասն