«Բեսթ Լայֆ» ԲԿ-ին կից գործող պոլիկլինիկան իրականացնում է 0-18 և 18-ից բարձր անձանց հավաքագրում և իրականացնում պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում պետական պատվերով հաշվառված քաղաքացիների համար: Պոլիկլինիկան իրականանում է լաբորատոր գործիքային հետազոտություններ (շուրջօրյա) և տնային կանչեր: Ապահովում է սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված անձանց անհրաժեշտ դեղորայքը:
ՄանրամասնՔիթ-կոկորդ-ականջաբանություն, լարինգոօտորինոլոգիա (ԼՕՐ), բժշկական կլինիկական դիսցիպլին, ուսումնասիրում է քթի, կոկորդի (ըմպան, շնչափող), ականջի և դրանց հարակից շրջանների հիվանդությունների առաջացման պատճառները, կանխարգելումն ու բուժումը։ Ընդհանուր քիթ-կոկորդ-ականջաբանությունից, որպես ինքնուրույն մասնագիտություններ, առանձնացվել են աուդիոլոգիան՝ ուսմունք լսողության մասին, ուսումնասիրում է խլության և թույլ լսողության պատճառները, կանխարգելումը, բուժումը, շտկումն ու փոխհատուցումը։
Մանկաբույժը մարդու կյանքում առաջին բժիշկն է։ Նա գիտի երեխայի օրգանիզմի և վերջինիս զարգացման առանձնահատկություններն` աճի յուրաքանչյուր փուլում: Մանկաբույժի աշխատանքի գլխավոր դժվարությունն այն է, որ երեխան չի կարողանում հստակ պատմել, թե ի՞նչն է ցավում, ի՞նչ գանգատներ ունի: Այդ պատճառով բժիշկը պետք է կարողանա մեծ ուշադրությամբ և զգոնությամբ իրեն տրամադրի փոքրիկ պացիենտին, ինչն էլ հնարավորություն կտա արդյունավետ բուժում նշանակել։