Logo

Թերապևտիկ

«Բեսթ-լայֆ» հայ- ճապոնական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում աշխատող տեղամասային թերապևտի գործառույթներն են.

1) սպասարկվող բնակչության հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, ախտորոշումը, բուժումն ու վերականգնողական միջոցառումները,

2) քրոնիկ պացիենտների դինամիկ հսկողությունը (ներառյալ ակտիվ կանչերը),

3) ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը,

4) հիվանդության (իսկ սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց համար նաև առողջության) կամ մահվան հետ կապված բժշկական տեղեկանքների և փաստաթղթերի ձևակերպումը,

5) տնային կանչերի իրականացումը և կազմակերպումը,

6) ըստ ցուցումների, պացիենտների հոսպիտալացման կազմակերպումը,

7) հետհիվանդանոցային վերականգնողական բուժման և խնամքի կազմակերպումը,

8) բնակչության բժշկահիգիենիկ կրթումը,

9) անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող անձանց դեղերով ապահովումը,

10) կանխարգելիչ պատվաստումների ապահովումը` համաձայն պատվաստումների ազգային օրացույցի,

11) առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (արյան շրջանառության համակարգի, շաքարային դիաբետի, չարորակ նորագոյացությունների և այլն) վաղ հայտնաբերման և կանխարգելման գործընթացի պարտադիր իրականացումը սույն չափորոշչով սահմանված ծավալներով,

12) վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը: