Logo

Ե՞րբ դիմել սրտաբանի

1. Կարդիալգիա՝ ցավ սրտում
2. Օդի պակաս՝ հևոց
3. Հաճախացած/դանդաղած անոթազարկ՝ հաճախասրտություն-հազվասրտություն
4. Սրտի ռիթմի դադարներ՝ առիթմիա
5. Զ.ճ. բարձրացում կամ` իջեցում գերճնշում կամ` թերճնշում
6. Ուշագնացություն
7. Կապույտ շրթունքներ՝ ցիանոզ
8. Ոտքերի այտուց

Ե՞րբ է ցուցված կորոնարոգրաֆիան

Միայն ախտանիշները դեռ ցուցում չեն հանդիսանում ԿԱԳ իրականացնելու համար։ Մինչ ԿԱԳ-ի ցուցում նշանակելը անհրաժեշտ է լինում իրականացնել նվազագույն կլինիկոլաբորատոր և գործիքային հետազոտություններ (ԷԱԳ, ԷխոԱԳ, տրեդմիլ տեստ), լաբորատոր հետազոտությունների ցանկ: Հիմնական ախտանիշները, որոնցով հիվանդը դիմում է սրտաբանին մինչ թվարկած հետազոտություններն անցնելը ՝ ցավ հետկրծքային շրջանում, որն ի հայտ է գալիս հիմնականում ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, երբեմն նաև հանգիստ վիճակում, ցավը կարող է ունենալ ճառագայթող բնույթ (դեպի ծնոտ, ուսագոտի, վերին վերջույթ, երբեմն լինում է այլ տեղակայման, օր. ստամոքսի, ինչպես հիվանդն է նշում): Երբեմն ցավի փոխարեն խնդիրը կարող է դրսևորվել օդի պակասի զգացումով՝ շնչարգելությամբ, հևոցով:

Այս պարագայում շատ կարևոր են նաև հիվանդի մոտ առկա ռիսկերի բազմաթիվ գործոնները՝ շաքարային դիաբետ, խոլեստերինի բարձր ցուցանիշներ ՝ հայտնաբերված լաբորատոր հետազոտությամբ, ժառանգականություն, վնասակար սովորությունների առկայություն (ծխախոտի օգտագործում, ալկոհոլի չարաշահում և այլն):