Logo

Հեմոդիալիզային ծառայություն

Հեմոդիալիզային ծառայություն

Լիարժեք ապրելը հնարավոր է:

«Բեսթ Լայֆ»-ը ապրելու հնարավորություն է տալիս։
Արդեն մեկ տարի է, ինչ «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնում գործում է ժամանակակից, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, դիալիզի կենտրոն։

Այժմ երիկամային անբավարարությամբ հիվանդների հեմոդիալիզը դարձել էլ ավելի մատչելի՝ կյանքի և առողջության համար անհրաժեշտ և թանկ այս ծառայությունը հիվանդներին տրամադրվում է անվճար։ Ծախսերի փոխհատուցումը կատարվում է պետության հաշվին։ Դիալիզի կենտրոնում պրոցեդուրաների համար օգտագործվում են միայն նեֆրոլոգիայի աշխարհի լավագույն դիալիզատորները։

Կենտրոնի թիմում հավաքագրված են լավագույն բժիշկներ և բուժքույրերամենատարբեր և բարդ հիվանդությունների բուժման մեծ փորձառությամբ և համագործակցում են արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ` առաջնորդնվելով բուժման միջազգային և տեղական արդի չափորոշիչներով։ Եվ նրանց բոլորին միավորում է մեկ նպատակ՝ ստեղծել աշխարհի լավագույն դիալիզի կենտրոններին հավասար կենտրոն՝ ակտիվորեն աշխատելով դրա վրա։
Գրեթե նոր հարմարավետ կենտրոնում ամեն ինչ արված է հիվանդների հարմարավետ կեցության համար։

Բժշկական կենտրոնի տարածքում կան արտաքին հագուստի հանդերձարաններ՝ անհատական ​​պահարաններ, անհատական ​​հեռուստացույցներ յուրաքանչյուր հիվանդի համար։ Հիվանդների համար կենտրոնի ողջ տարածքում հասանելի է Wi-Fi: «Բեսթ Լայֆը» հրավիրում է երիկամային անբավարարությունով տառապող և Քանաքեռ թաղամասին մոտ ապրող բոլոր հիվանդներին բուժվելու։ Կենտրոնը շատ մոտ է Աբովյան քաղաքին և հարակից գյուղերին։