Logo
Օրեր առաջ «Բեսթ լայֆ» ԲԿ-ի հիմնադիրների և «Ասահի» ընկերության նախագահ Միյատա Մասահիկոյի, փոխնախագահ Տամուրա Հիդեկիի, տարածաշրջանային մենեջեր Սուլեյման Ջաբրաիլովի հետ տեղի ունեցած հանդիպումը շատ բեղումնալից էր:

13-11-2023

«Ասահի» ճապոնական ընկերությունը բժշկական սարքավորումներ և սպառազինության արտադրող համաշխարհային ամենամեծ ընկերություններից է: Այն տարիներ շարունակ հանդիսացել է «Բեսթ լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի գործընկերը, և մեր համագործակցությունը ողջ ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը:

Օրեր առաջ «Բեսթ լայֆ» ԲԿ-ի հիմնադիրների և «Ասահի» ընկերության նախագահ Միյատա Մասահիկոյի, փոխնախագահ Տամուրա Հիդեկիի, տարածաշրջանային մենեջեր Սուլեյման Ջաբրաիլովի հետ տեղի ունեցած հանդիպումը շատ բեղումնալից էր:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց համաձայն՝ «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնը շուտով կհամալրվի նորագույն բժշկական սարքավորումներով: Բացի դրանից քննարկվել են ապագայի պլանները, որոնք վերաբերվում են ոչ միայն «Բեսթ լայֆ» ԲԿ-ի անձնակազմին, այլև առհասարակ Հայաստանի բոլոր ինվազիվ սրտաբաններին:

 Արժևորելով ինվազիվ սրտաբանության զարգացումը Հայաստանում` ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երկկողմանի համաձայնություն է ձեռք բերվել բժիշկների վերապատրաստման ուսուցողական ծրագրեր անցկացնելու մասին, որի շրջանակներում Ճապոնիայից հրավիրված մասնագետները կանցկացնեն մի շարք վիրահատություններ` փորձի փոխանակման համար: Բացի դրանից, Հայաստանում կանցկացվի ինվազիվ սրտաբանության միջազգային կոնգրես, որի նմանը ծավալային առումով դեռ չի եղել Հայաստանում և տարածաշրջանում: Կոնգրեսի ընթացքում Ասահի ընկերությունը կհանդիսանա գլխավոր հովանավոր: Այսպիսի կոնգրեսի անցկացումը կնպաստի կարևոր մասնագիտական կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը, որոնք էլ կդարձնեն նման ուսուցողական ծրագրերի անցկացումը շարունակական:

Օրերս Փարիզում կայացած Euro PCR ինտերվենցիոն սրտաբանության կոնգրեսին մասնակցում էին «Բեսթ լայֆ» հայ- ճապոնական բժշկական կենտրոնի ինվազիվ սրտաբաններ Խաչիկ Համբարձումյանն ու Վահրամ Փիրուզյանը

Հերթական անգամ արդեն ստեղծված սովորույթի համաձայն "Բեսթ լայֆ" հայ- ճապոնական բժշկական կենտրոնում հյուրընկալվելու է Մոսկվայից ժամանած մասնագետ` սիրտ-անոթային վիրաբույժ , առիթմոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռոման Սերգեյի Օվչիննիկովը:

Խաչիկ Համբարձումյանը նոյեմբերի 15-17-ը Իտալիայի Միլան քաղաքում մասնակցել է «Ընդհանուր անանցանելիության և բիֆուրկացիայի միջամտություններ» (TOBI - Total occlusion and bifurcation interventions)  կոնֆերանսին։

ASAHI INTECC Europe B.V.

Առաջին անգամ «Բեսթ լայֆ» հայ- ճապոնական բժշկական կենտրոնում կատարվել է աորտայի խոշոր անևրիզմայի էնդովասկուլյար պրոթեզավորում

Օրեր առաջ «Բեսթ լայֆ» ԲԿ-ի հիմնադիրների և «Ասահի» ընկերության նախագահ Միյատա Մասահիկոյի, փոխնախագահ Տամուրա Հիդեկիի, տարածաշրջանային մենեջեր Սուլեյման Ջաբրաիլովի հետ տեղի ունեցած հանդիպումը շատ բեղումնալից էր:

Ռաֆայել Մանվելյանն ընտրվել է Ճապոնիայի Կոբ քաղաքում անցկացվելիք CCT (Complex Cardiovascular Therapeutics )կոնգրեսի անոթային սեկցիայի ղեկավարաքննարկային կազմի անդամ

EuroPCR 2023

Բոլոր միջոցառումները
Տեսնել ավելին