20-05-2024
Կարևորելով շարունակական մասնագիտական կրթությունը «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնը հետամուտ է լինում ապահովել մասնագետների գործուղումներն ու զանազան մասնագիտական վերապատրաստումները:
Այս անգամ օրերս Փարիզում կայացած Euro PCR ինտերվենցիոն սրտաբանության կոնգրեսին մասնակցում էին «Բեսթ լայֆ» հայ- ճապոնական բժշկական կենտրոնի ինվազիվ սրտաբաններ Խաչիկ Համբարձումյանն ու Վահրամ Փիրուզյանը:
Կոնգրեսի շրջանակներում տարբեր երկրներից հավաքված մասնագետները կիսվում են իրենց փորձով, քննարկում են հիշարժան կլինիկական դեպքեր,տեղի է ունենում ինտերակտիվ փորձի փոխանակում: «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնի բժիշկները հանդիպեցին նաև մեր գործընկերներ «Ասահի», «Բիոսենսոր», «Շոքվեյվ » և «Օրբուս» ընկերությունների ներկայացուցիչների , ինչպես նաև բազում անվանի բժիշկների հետ: