Logo

Աշխատակազմ

Ինտերվենցիոնալ սրտաբան

Խաչիկ Մարտինի Համբարձումյան

Սրտաբան, ինտերվենցիոն սրտաբան, բուժական գծով փոխտնօրեն

Բաժին: Սրտաբանության բաժին

Կլինիկա: «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոն, Երևան

Փորձ: 12 տարի

Լեզուներ: հայերեն, ռուսերեն, անգլերեն

Իմ մասին

Ես սրտաբան և ինտերվենցիոն սրտաբան եմ՝ 12 տարվա մասնագիտական փորձով։ Իմ գործունեության հիմնական ուղղություններն են սրտանոթային հիվանդությունների վաղ ախտորոշումը, ժամանակակից մեթոդներով բուժումը և դրանց բարդությունների կանխարգելումը։

Մասնագիտացած եմ կորոնարոգրաֆիայի և կորոնար զարկերակների ստենտավորման իրականացման մեջ, որոնք կարևոր դեր ունեն սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման և բուժման գործում։

Իմ մասնագիտական գործունեությունն ընդգրկում է նաև սրտի ուլտրաձայնային հետազոտությունները՝ էխոսրտագրություն, ներկերակրափողային էխոսրտագրություն և սթրես-էխոսրտագրություն։ Այս հետազոտություններն օգնում են գնահատել սրտի կառուցվածքը, ֆունկցիան, սրտամկանի արյունամատակարարումը և հայտնաբերել հնարավոր ախտաբանական փոփոխությունները։

Իմ աշխատանքի հիմքում պացիենտի նկատմամբ անհատական մոտեցումն է, ճշգրիտ ախտորոշումը և բուժման օպտիմալ ռազմավարության ընտրությունը՝ հիմնված ժամանակակից բժշկության սկզբունքների և մասնագիտական փորձի վրա։

Ինձ համար կարևոր է ոչ միայն բուժել հիվանդությունը, այլև օգնել յուրաքանչյուր պացիենտի պահպանել սրտի առողջությունը, բարելավել կյանքի որակը և նվազեցնել սրտանոթային բարդությունների առաջացման ռիսկը։

Մասնագիտական ուղղություններ

Կատարված միջամտություններ

Միջամտություն

Քանակ

Կորոնարոգրաֆիա

22 000+

Կորոնար զարկերակների ստենտավորում

12 000+

Ներկերակրափողային էխոսրտագրություն (TEE)

500+

Սթրես-էխոսրտագրություն

100+

TAVI

10+

Կրթություն

Տարիներ

Հաստատություն / ծրագիր

2007–2012

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բուժական գործ

2012–2014

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բժիշկ (բուժական գործ, մագիստրոսի աստիճան)

2014–2017

Կլինիկական օրդինատուրա, սրտաբանություն, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

2016

Վերապատրաստում ինտերվենցիոն սրտաբանությունից, Մարսել, Ֆրանսիա (ռեզիդենտություն)

2020

Դասընթաց էխոսրտագրությունից, ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան

Աշխատանքային փորձ

Տարիներ

Աշխատավայր / պաշտոն

2021 – մինչ օրս

«Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոն — ինտերվենցիոն սրտաբան, բուժական գծով փոխտնօրեն

2019–2021

«Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոն — սրտաբան, ինտերվենցիոն սրտաբան

2019

Ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոն, Երևան — ինտերվենցիոն սրտաբան

2017–2018

Ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոն, Երևան — սրտաբան

2014–2017

Ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոն, Երևան — կլինիկական օրդինատոր, սրտաբան

Անդամակցություն

Գիտաժողովներ

Մրցանակներ