Անոթային ծառայության շրջանակներում իրականացվում են հետևյալ միջամտությունները՝ աթերոսկլերոզից և շաքարախտից ախտահարված զարկերակների էնդովասկուլյար միջամտություններ՝ անգիոպլաստիկա (բալոնային լայնացում) և ստենտավորում, զարկերակների բարձր տեխնոլոգիական ռեկոնստրուկտիվ վիրահատություններ (շունտներ, ալոպրոթեզներ) հետևյալ հիվանդությունների դեպքում.
- Որովայնային աորտայի անևրիզմայի բաց և փակ շտկում,
- Մագիստրալ և ծայրամասային զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարումների էնդովասկուլյար և բաց վիրահատություններ,
- Քնային զարկերակներ էնդարտերէքտոմիա և ստենտավորում,
- Պերիֆերիկ զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարումների կոնսերվատիվ թերապիա,
- Դիաբետիկ անգիոպաթիա,
- Վարիկոզ երակների բուժում բաց և փակ (ներերակային) ճանապարհներով,
- Պորտոկադի տեղադրում,
- Զարկերակ-երակային ֆիստուլայի տեղադրում: